Փաշինյանը Պուտինին խնդրել է վատը չմտածել Հայաստանի մասին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
tsargrad.tv–ն «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատը չմտածել Հայաստանի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի առիթը եղել է Եվրասիական տնտեսական միությունը և այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկում է նրա հետ համագործակցելու համար։ Ներկայում Հայաստանը ձգտում է դեպի Արևմուտք և ձեռնամուխ է եղել Եվրամիությանը հանրապետության միանալու մասին օրենքի ընդունմանը։ Հանրապետությունը ցանկանում է լինել անկախ և համագործակցել բոլորի հետ։ Բայց, միևնույն ժամանակ, կախվածությունը ռուսական գազից չի վերացել, դրանք ծածկում են Հայաստանի կարիքների 90 %-ը։ Բացի դա, հանրապետական ատոմակայանի համար նախատեսված ուրանը հիմնականում գալիս է ռուսական կողմից։ Ավելին, Ռուսաստանը հայկական ապրանքների արտահանման հիմնական շուկան է։
Միաժամանակ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանը հիմա բացարձակապես պետք չէ Եվրամիությանն ու ԱՄՆին, հանրապետությունը ո՛չ հատուկ տնտեսություն ունի, ո՛չ բիզնես։ Բայց նա շարունակում է առաջխաղացումները դեպի Արևմուտք՝ փորձելով նստել միանգամից երկու աթոռի վրա, չնայած կասկածելի է, որ դա նրան կհաջողվի։
«Դա է Պուտինի հետ վերջին զանգի և զրույցի էությունը։ Փաշինյանն իր հարգանքն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ, որ Հայաստանը չի դավաճանում իրեն և պետք չէ իր մասին վատը մտածել: Վլադիմիր Վլադիմիրովիչը, որպես կոռեկտ անձնավորություն և տաղանդավոր քաղաքական գործիչ, չի ակնարկել իր զրուցակցին իր այդ պահվածքի մասին», -360.ru հրատարակությանն ասել է քաղաքական խորհրդական Սերգեյ Մարկելովը։
Միակ բանը, որ Հայաստանը կարող է անել Արևմուտքի համար, Ռուսաստանի դեմ ցատկահարթակ դառնալն է։ Եվ հենց Փաշինյանն այդ ուղղությամբ լուրջ քայլ կատարի, հանրապետությունը կկորցնի ամեն ինչ, իսկ այն, որ Արևմուտքը նրան կօգնի, կասկածելի է։ Բայց Ռուսաստանի համար դա լուրջ կորուստ չի լինի։
«Ռուսաստանը Հայաստանի քաղաքական քմահաճույքներին հանգիստ արձագանքելու շատ ավելի մեծ պաշար ունի, և նրա տնտեսական անվտանգության բարձիկը պարզապես անվերջ է։ Ուստի, եթե մենք դավաճանություն տեսնենք հարավային սահմանների միջանցքների վերաբերյալ հարցերում առևտրի տեսքով, ապա Ռուսաստանը ցույց կտա իր ողջ ուժը»,- ասել է Մարկելովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում