Արտառոց դեպք․ Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը
Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ
«Այս պահին տեղեկություն չունենք, դեռ քննություն է գնում, միայն գիտեմ, որ շիրմաքարը Մարիետա Հայրապետյանի շիրմաքարն է եղել։ Տիկին Հայրապետյանը Գառնիի թ. 1 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի է եղել։ Շատ հարգված անձնավորություն էր, վայելել է գյուղացիների սերն ու հարգանքը»,- ասաց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիպարիտ Թադևոսյանը։
Դեպքի մասին Oragir.News-ի հետ զրույցում Գառնի գյուղի բնակիչներից մեկն ասաց․ «Ես Մարիետային անձամբ եմ ճանաչել, նա օրինակելի մարդ էր, հիանալի մայր իր երեխաների համար, ունի 3 երեխա՝ Խաչիկը, Վաչագանը և Լիլյան։ Վաչագանը ԱՄՆ-ում էր բնակվում, նոր է վերադարձել Հայաստան»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ շիրմաքարը կոտրել է կնոջ թոռը։ Թոռան այդ բարբարոս քայլի պատճառը եղել է այն, որ տատը և պապը իրեն ժառանգություն չեն թողել, ողջ ժառանգությունը թողել են ԱՄՆ-ում բնակվող հորեղբորը։ Սակայն դեպքի մասին այլ մանրամասներ բնակիչը չգիտեր։