«Իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա». Բագրատ Սրբազան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉարիքը ոչ սթափ վիճակում հայտարարել է՝ ասելով, թե պետությունը դու ես: Հիշո՞ւմ եք, չէ՞, որ նաեւ վարչապետ էիք, հիմա դարձել եք պետություն, վաղը կարող եք հռչակվել աստվածներ»: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ամեն ինչ անել են՝ փորձելու շահել ձեր համակրանքը: Բայց իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա, դա ցույց են տվել քաղաքացու վրա թքելով: Այդ խորհրդանիշը շատ առարկայական է այս խոսքի մեջ: Ինչպես թքել եք քաղաքացու վրա, այնպես էլ թքել եք պետության վրա: Այս աբսուրդի թատրոնը, որ դարձել է մեր կյանքի սղոցարանը, վերջ է գտնելու ոչ ուշ գալիքում, այլ շատ շուտով: Որովհետեւ այս թույնը տարածվել է մեր հասարակական կյանքի գրեթե բոլոր շերտերում»,- ասաց Բագրատ սրբազանը»,–նշեց նա: