Հայտնի են ամենաթանկարժեք տրանսֆերներն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում
ՍՊՈՐՏՕմար Մարմուշի տեղափոխությունն «Այնտրախտից» «Մանչեսթեր Սիթի» ամենաթանկարժեքն է ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հունվարի 25-ի դրությամբ:
Այսպիսով, Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 75 միլիոն եվրո։
Այս պահի դրությամբ միայն 5 գործարքի արժեք է գերազանցում 30 մլն եվրոյի շեմը։
Ընդ որում՝ հինգ ամենաթանկարժեք տրանսֆերներից երեքը ձևակերպել է մեկ ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին»։
Օմար Մարմուշ / Այնտրախտից - Մանչեսթեր Սիթի - 75 մլն եվրո
Խվիչա Կվարացխելիա / Նապոլիից- ՊՍԺ- 70 մլն եվրո
Աբդուխոդիր Խուսանով / Լանսից - Մանչեսթեր Սիթի — 40 մլն եվրո
Վիկտոր Ռեյս / Պալմեյրասից- Մանչեսթեր Սիթի - 37 մլն եվրո
Լուիս Էնրիկե / Բոթաֆոգոյից - Զենիթ- 33 մլն եվրո