Հայաստանի ֆուտզալի ընտրանին սկսել է նախապատրաստվել ԵԱ-ի ընտրական փուլի խաղերին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-ից փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի հերթական հանդիպումներին։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտզալի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին, իսկ փետրվարի 5-ին նույն թիմին հյուրընկալվի նրա հարկի տակ։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Սուրեն Ղազարյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին երկու տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր և Ղազախստանի հետ միասին կիսում է 6-րդ խմբի առաջին հորիզոնականը։
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները կնվաճեն ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց կմիանան եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին՝ մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։