Թայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի օրը, Պեկինի ժամանակով ժամը 07:38-ին, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվան կղզու Տայնան քաղաքում, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 8,1 կմ խորության վրա, հաղորդում է Թայվանի օդերեւութաբանական վարչությունը։ Այս պահին մարդկային կամ նյութական կորուստների մասին տեղեկություններ չկան։
Կղզու օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հնարավոր են 5 մագնիտուդով հետցնցումներ։