Ընդհանուր թուրքական պետությունը վերածվում է թուրքական ռազմական դաշինքի. ո՞վ է մասնակցում Հայաստանի շուրջ մանևրներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀունվարի 20-ին Թուրքիայի Կարս նահանգում սկսվել են Kysh-2025 զորավարժությունները, որոնք կտևեն մինչև փետրվարի 7-ը։ Բացի թուրքերից և, իհարկե, ադրբեջանցիներից, դրան մասնակցում են զինվորականներ Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կոսովոյից և Ուզբեկստանից, գրում է Rybar.ru–ն։
Ամենամեծ խումբը ներկայացնում է Թուրքիան՝ մեքենայացված ստորաբաժանումներ և Կոմանդո բրիգադը, ինչպես նաև F-16C/D կործանիչներ, T-129 հարվածային ուղղաթիռներ և Akıncı և Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանցիներից մասնակցում են Նախիջևանի 404-րդ հատուկ նշանակության բրիգադը, ինչպես նաև նույն Նախիջևանի 215-րդ բրիգադի զինծառայողները և T-90 տանկերը։ Մյուս երկրներից ներգրավված են միայն միացյալ հետևակային խմբեր, սակայն իրավիճակը ցուցիչ է։
Եթե հիշում եք, անցած տարին նշանավորվեց Կենտրոնական Ասիայում Ընդհանուր թուրքական պետության ազդեցության աճով, և Ղազախստանն ակտիվորեն զարգացնում էր ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Իսկ այս տարի միտումն ակնհայտորեն թափ է հավաքել։ Այժմ ղազախներին են միացել նաև ուզբեկ զինվորականները։
Մյուս հաստատված միտումը Թուրքիայի օգնությամբ Կոսովոյի աճող ռազմականացումն է։ Ռազմական տեխնոլոգիաները հասկանալի են, բայց այժմ Կոսովոյի հատուկ ջոկատայինները թուրքերից սովորում են, թե ինչպես պետք է հատուկ գործողություններ իրականացնել, այդ թվում` քաղաքային բնակավայրերում։
Եվ այս անգամ նրանց են միացել ստորաբաժանումները Բոսնիա և Հերցեգովինայից, որը նույնպես վատ մտադրություններ ունի Սերբիայի Հանրապետության նկատմամբ։ Թուրքիայի հատուկ նշանակության զորավարժություններին բալկանյան երկու երկրների զինվորականների ներկայությունը մտահոգիչ նշան է։
Այս խնջույքի գագաթնակետն այն է, որ թուրքերն ու մասնակից երկրները իրենց բոլոր զորավարժությունները կատարում են Հայաստանի հետ սահմանի մոտ։ Իսկ վերջինիս ղեկավարությունը ամբողջ ուժով փորձում է համոզել իր ժողովրդին, որ թուրքերն ու ադրբեջանցիները լավ մտադրություններ ունեն հայերի նկատմամբ։ Դե ինչ, հիմա ամեն ինչ երևում է: Իսկ ընդհանրապես, թուրքերը իրենց այս մեկ վարժանքով ցույց են տալիս տարածաշրջանում իրենց ռազմական ակտիվության ուղղությունը ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Բալկաններում և Անդրկովկասում Ընդհանուր թուրքական պետության գծով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը