Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է լարված։
«Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը արտակարգ չէ, բայց լարված է»,- ասել է նա՝ ժամանելով ընտրատեղամաս՝ նախագահական ընտրություններում քվեարկելու համար։
Լուկաշենկոն այս թեմային անդրադարձել է տեղամասային հանձնաժողովի անդամների հետ կարճ զրույցում։ Նա նաև հայտնել է, որ որոշ օտարերկրյա լրագրողներ ցանկություն են հայտնել այցելել Բելառուսի հարավային սահման։