Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս։
Բաքվի պնդմամբ՝ այդ պնդումները «հիմք չունեն և ծիծաղելի են»։
«Մեղադրյալի բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված և բացատրված են, ամբողջ դատավարությունը և նրանց ցուցմունքները ձայնագրվում են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և պարզվել է, որ դրանք կեղծ են»,- հայտարարում են Բաքվից։