Բելառուսի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած, իրվա կեսի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ավելի:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Բաշանը։
«Միջին հաշվով ողջ հանրապետությունում քվեարկել է ընտրողների 56,64 տոկոսը»,- հրապարակել է նա տվյալները ժամը 12:00-ի դրությամբ։
Այսպես, Բրեստի մարզում քվեարկել է ավելի քան 61 տոկոս, Գոմելում՝ 62 տոկոս, Վիտեբսկում, Գրոդնոյում և Մինսկում՝ ավելի քան 54 տոկոս, Մոգիլևում՝ ավելի քան 58 տոկոս, Մինսկում՝ ավելի քան 51 տոկոս։
Հիշեցնենք՝ Բելառուսում մեկնարկել են 7-րդ նախագահական ընտրությունները. քվեարկության հիմնական օրը երկրի տարածքում գործում է ավելի քան 5,300 ընտրատեղամաս։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։