Երբ Հայոց ցեղասպանության դատապարտումն իրական արտաքին օրակարգ էր, ՀՀ-ն գործոն էր, ոչ թե այսօրվա նման գործիք. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Երբ Հայոց ցեղասպանության դատապարտումն իրական արտաքին օրակարգ էր, ՀՀ-ն գործոն էր, ոչ թե այսօրվա նման՝ գործիք»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է Փաշինյանը։