Բելառուսը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այն աշխարհի առաջատար երկիրն է․ Ալեքսանդր Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այն աշխարհի առաջատար երկիրն է և լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում։
«Մենք չենք ակնկալում որևէ բաշխում Ամերիկայից, բայց մենք ցանկանում ենք համագործակցել նրանց հետ, մենք հասկանում ենք, որ սա աշխարհի առաջատար երկիրն է, լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա։ Մենք աշխարհում գլոբալ հարցեր չենք լուծի Ամերիկայի հետ, մենք գիտենք մեր տեղը»,- ասել է Լուկաշենկոն։