Ես և Պուտինն ապշած էինք, հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի, պատասխանեց՝ ո՛չ. Լուկաշենկոն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից. այս մասին մամուլի ասուլիսում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապշած էին, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարել է, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են:
«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսե՞լ ես՝ ինչ է ասել: Պատասխանեց՝ լսել եմ, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ: Փաստացի Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այդ պահին Իլհամը (Ալիև) պատրաստ էր համաձայնել, որ այդ տարածքում Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու: Բայց հետո այդպիսի նվեր (նկատի ունի ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում-Խմբ.) եղավ, և ո՞վ չէր օգտվի դրանից», - ասել է Բելառուսի նախագահը: