Հայաստանը վտանգավnր սիրախաղ է սկսել ԵՄ-ի հետ. Լուկաշենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ: Նա այս մասին ասել է մամուլի ասուլիսում:
«Նրանք սիրախաղ են սկսել ԵՄ-ի հետ: Ամենավտանգավոր խաղը: Հանգստացրե՛ք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին - խմբ.): Նա կկործանի Հայաստանը. Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին: Նա շրջապատված է, տարածքը փոքր է։ Բնակչությունը շատ չէ, և նա իրեն շրջապատել է թշնամիներով: Հիմա Եվրամիությունն այնտեղ կսկսի նրան ինչ-որ բանով օգնել... Նա կկործանի երկիրը։ Ուստի նրան պետք է հանդարտեցնել։ Մենք չենք կարող թույլ տալ պատերազմ Կովկասում»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհուրդ տալով հիշել Վրաստանի և Ուկրաինայի օրինակները:
Հիշեցնեն, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Փաշինյանը շեշտել էր, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն, այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։