«Հայաստանը խնդրում է Ռուսաստանի գիրկն ընկնել. արդյո՞ք Ադրբեջանը բլից-կրիգով կկրկնի սիրիական սցենարը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան դաշնակիցներ են, և որ երկրների միջև անվտանգության ոլորտում կան երկկողմ լուրջ պայմանավորվածություններ։ Միևնույն ժամանակ նա ինչ-որ չափով մեղավորությամբ, ասես արդարանալով, ասել է, որ սպասվում է, որ Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի ԵՄ-ին երկրի անդամակցության օրինագծին, չնայած դա քաղաքացիական հասարակության նախաձեռնությունն է։ Լավրովի հետ Մոսկվայում բանակցությունների ժամանակ նա քննարկել է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը։ Միրզոյանը համաձայնել է ԵԱՏՄ-ի և Եվրամիության կշռի անհամեմատելիությանը, բայց դարձյալ խուսափողական ասելով, որ դա վերլուծաբաններն են ասում, ինքը չի կարող դատել, գրում է novorosinform.org–ը։
Քաղաքագետ, պատմաբան Սվետլանա Վոլնովայի կարծիքով Ռուսաստան-Հայաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական եռանկյունին, որտեղ երկու երկրներ գտնվում են կոշտ դիմակայության մեջ, կապված է Ադրբեջան կոչվող թեմայի հետ։
– Հայաստանը կփորձի նստել երկու աթոռի վրա։ Արդյո՞ք դա կաշխատի:
-Դիվանագիտական քայլեր են։ Երևանը որոշել է ստանալ աշխարհաքաղաքական ասպարեզում երկու խոշոր խաղացողների աջակցությունը Ադրբեջանի հետ երկարատև դիմակայությունում գոյատևելու համար։
– Այսինքն այդ խնդիրներն են, որ Հայաստանին մղում են Ռուսաստանի գիրկը։
–Կարծում եմ, որ 2025-2026 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ ռազմական հակամարտություն կլինի։ Կարծում եմ Բաքուն կդիմի հատուկ ռազմական գործողության՝ վերադարձնելու այն հողերը, որոնք պատմականորեն իրենն է համարում։ Երևանը տեղյակ է, որ Հայաստանը կարող է գրավվել, եթե միայնակ մնա ադրբեջանական բանակի հետ, ուստի ի դեմս Ռուսաստանի փնտրում է հզոր դաշնակից։
–Բացի դա Երևանը Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել...
-Դա ոչինչ չի տա։ Փաստաթուղթը չի ենթադրում կողմերի պարտավորություններ միմյանց նկատմամբ, ուստի Բաքվի կողմից ագրեսիայի դեպքում Երեւանը կստանա մոտավորապես նույնը, ինչ Սահակաշվիլին ստացավ Վաշինգտոնից 2008 թվականին, այսինքն բարոյական աջակցություն։
Հիշեցնենք, որ Global Firepower վերլուծական գործակալության վերջին ուսումնասիրության համաձայն Ադրբեջանը զինված ուժերի հզորությամբ աշխարհում զբաղեցնում է 61-րդ տեղը, մինչդեռ Հայաստանը, չնայած զենքի ակտիվ գնմանը, միայն 91-րդ տեղում է։ Միակ բանը, որ փրկում է Երևանին Ադրբեջանի հետ նրա խնդրահարույց հարևանությամբ, նրա անդամակցությունն է ՀԱՊԿ-ին, ըստ էության Ռուսաստանի հովանավորչությունը, բայց Փաշինյանը սառեցրել է դա մտացածին պատրվակով։ Եթե նույնիսկ Փաշինյանն իր համար նահանջի և անհոգ ծերության ճանապարհ է պատրաստում Արևմուտքում, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի բնակիչների մասին։ Հիմա Ադրբեջանը բլից-կրիգով կշռադատում է սիրիական սցենարը կրկնելու հնարավորությունը, և Մոսկվան է մնում է Բաքվի ծրագրերի իրականացման միակ խոչընդոտը, բայց նա զբաղված է Ուկրաինայով և կարող է ժամանակ չունենալ Անդրկովկասի համար։
Հիմա Բաքվի համար բացվել է հնարավորությունների պատուհան ավարտելու այն, ինչ չի արվել 1918-1920 թվականների պատերազմի ժամանակ, կարծում է Վոլնովան։ Ըստ էության, Հայաստանը իր «հմուտ» ղեկավարության շնորհիվ իրեն դրել է ոչ միայն տարածքները, այլ նաև պետականությունը կորցնելու վտանգի տակ։ Եվ Երևանը փորձում է նվազեցնել այն վտանգավոր իրավիճակի աստիճանը, որում հայտնվել է։ Դրա համար էլ Արարատ Միրզոյանը գնում է թե՛ Ռուսաստան, թե՛ ԱՄՆ։ Տեսնենք թե ինչ կխոստանան հայերին...
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը