Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն է»․ 4 երեխաները մնացել են առանց մոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է, որ երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի աշխույժ ծիծաղով։ Տնեցիներն ասում են՝ 2․5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և միակն է, որ դեռ սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որ զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ: «Մեկ-մեկ գալիս ասում ա՝ մամայիս եմ ուզում, հետո գնում, կանգնում ա մոր նկարի առաջ, ասում ա՝ նայեք, հեսա մաման, իսկ երբ տեսնում ա Նարինեի հեռախոսը մեր մոտ ա, ասում ա՝ մամայի հեռախոսը տվեք»,- աչքերը մի կետի հառած՝ ցածրաձայն ասում է ընտանիքի հայրը՝ 33-ամյա Արտակ Վարդանյանն ու ավելի ամուր գրկում իրեն փաթաթված դստերը՝ 11-ամյա Զոյային, որ Արտակի խնամքին մնացած չորս երեխաներից ավագն է։

Կնոջ ողբերգական մահվան մասին Արտակը խոսել չի կարողանում, միայն զգուշորեն տեղափոխում է նրա լուսանկարը մեկ սեղանին, մեկ էլ պահարանի գլխին, որ հանկարծ երեխաները չգցեն, իսկ լուսանկարի առջև միշտ կարմիր վարդեր է դնում։ Ասում է՝ կնոջ սիրած ծաղիկներն էին, որ իրենց ծանոթության օրվանից էր նվիրում։ «Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի՝ հլը էն ժամանակվանից, որ 19-20 տարեկան էինք․․․ Հիմա էդ կարմիր վարդերը իրա նկարի առաջ եմ դնում,  hամ էլ՝ հեսա ծնունդն ա, 36 տարեկան էր դառնալու»,- հիշում է Արտակը, որ թեև դժվարությամբ է խոսում, բայց լավ է հիշում այն օրերը, որ գլխիվայր շրջեցին իրենց ողջ կյանքը։ «Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին, կինս երեխեքին դպրոցից բերեց տուն, հետո իջացրեց շենքի պադվալ։ Պատերազմի սկզբից մինչև վերջ ես աշխատանքի մեջ էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում ու դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր ամեն ինչ անում․․․»,- հիշում է Արտակը։

«Քաղաքի վրա անդադար խփում էին, մոտ 3-4 օր էլ հոսանք չկար, պադվալներում էինք մնում էդ ահավոր պայմաններում․․․ hետո արդեն ամսի 24-ից մարդիկ քիչ-քիչ սկսեցին դուրս գալ»,- ասում է Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որ Նարինեի մահից հետո հոր՝ 76-ամյա Վարդան Վարդանյանի հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ օգնելու երեխաների խնամքի հարցում։ «Ամսի 25-ին իմացանք, որ վառելիք կար, ու ով կարողանում էր, գնում էր բենզին վերցնելու։ Նարինեն էլ հենց իմացավ, ինքն էլ մյուս հարևանների հետ իջավ՝ բենզինի, որ գոնե էդ հարցը լուծեր, մինչև Արտակը գար ու դուրս գայինք, բայց գնաց ու ինքն էլ վառվեց։ էս չորս երեխաներն էլ իրանն են, առանց մոր են մնացել․․․»,- պատմում է Կարինեն։ Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի:

Դեպքից հետո Վարդանյանները Նարինեին փնտրել են բոլոր հնարավոր ու անհնար վայրերում՝ հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ, սակայն ապարդյուն։ Կնոջ մասին որևէ տեղեկություն չունենալով՝ սեպտեմբերի 28-ին ընտանիքը դուրս է եկել Արցախից հարյուրհազարավոր այն արցախցիների հետ միասին, որ ավելի քան 9 ամիս շրջափակման պայմաններում գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին և ստիպված եղան լքել սեփական հայրենիքը։ «Հոկտեմբերի 5-ին, երբ հասանք Հայաստան, զանգ ստացանք Կապանի դիահերձարանից ու իմացանք, որ ինքն էնտեղ ա։ Մարմինը կիսով չափ այրվել էր, բայց բոլոր փաստաթղթերը նույնությամբ պահպանվել էին։ Գրպանում երեխաների նկարներն էին ու ամուսնու ավտոյի վկայականը, տենց իմացանք, որ ինքն ա»,- պատմում է Կարինեն: Նա հավելում է՝ Նարինեի մարմինը բերել են հոկտեմբերի 8-ին և հուղարկավորել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում՝ նրա հետ հողին հանձնելով նաև երջանիկ այն տարիները, որ ապրել էին Արցախում։ 

Թուրքական ազդեցությունն Աբխազիայում աճում է ընդդիմադիր թեկնածուի պատճառով Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ․ ՊԵԿ Ռուսների ծանր գիշերը«Բարսելոնա»-ն 7-1 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին ՇՀԿ առաքելությունը Բելառուսի ընտրությունները ճանաչել է թափանցիկ և ժողովրդավարական Ուկրաինայում ոչնչացվել է ՆԱՏՕ-ի գեներալների բունկերը Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվելԻրանում 100-ից ավելի ուսանող է թունավորվել Կյանքից հեռացել է Արմեն ԴուլյանըԳազ չի լինելու մի քանի ժամ Փաշինյանի ակտիվացումը Ավինյանի սրտով չէԱրտակարգ դեպք՝ Բագրատաշենի անցակետում․ ծեծկռտnւք և դանակաhարություն քաղաքացիների ու տեսուչների միջև Հայտարարագրի լրացման կարգը փոփոխվել է Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանի «փրկիչ» Փաշինյանը սրբագրում է Ցեղասպանության պատմությունը և հերթական հոդվածը շալակումԱրմեն Գրիգորյանը Ֆրանսիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր -14․ առաջիկա օրերի եղանակըՄեկնարկել է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արտյոմ Ք.-ն մահացել էՊայթյուն ավտոմեքենայում․ վիրավորը հասպիտալացվել էՇրջանառության մեջ է դրվում նոր 20000 դրամանոց Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը ՇվեյցարիայումԾանոթ ու միաժամանակ անհայտ … բրազիլական գարեջուր «Հայաստանը խնդրում է Ռուսաստանի գիրկն ընկնել. արդյո՞ք Ադրբեջանը բլից-կրիգով կկրկնի սիրիական սցենարը» «Հասնել միավորման. Հայաստանը փետրվարին կքննարկի ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը»«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն է»․ 4 երեխաները մնացել են առանց մոր Հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը․ պատմության այս օրը (27 հունվար)Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՀունվարի 27-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՋուր չի լինիԱյսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը Ողբերգական վթար՝ ԱրագածոտնումՄերկասառույց, մառախուղ․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում Ռուսական ռուբլին 5-րդ օրն է շարունակում է աճ գրանցելԳյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինըՄեքենա է այրվել. այրվածքներով ԲԿ են տեղափոխվել 4 հոգիՀայաստանը վտանգավnր սիրախաղ է սկսել ԵՄ-ի հետ. Լուկաշենկո Goal-ը ներկայացրել է ֆուտբոլի պատմության 19 վատագույն թանկարժեք տրանսֆերները Ես և Պուտինն ապշած էինք, հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի, պատասխանեց՝ ո՛չ. Լուկաշենկոն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում Համոզված եմ, որ համատեղ ջանքերով նոր մակարդակի կհասցնենք ՀՀ-Հնդկաստան հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան Բելառուսը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այն աշխարհի առաջատար երկիրն է․ Ալեքսանդր Լուկաշենկո Թրամփը հրահանգել է չեղարկել Իսրայելին 908 կիլոգրամ քաշով ավիառումբերի մատակարարմանը արգելքը, որը սահմանել էր Բայդենը. AxiosԱբխազիայում թեկնածուներից մեկի թուրքամետությունը զայրացրել է տեղացիներին. չեն բացառվում ընդդիմության կողմից բռնությունները տեղի հայերի դեմ Թուրքիայում 78 զոհի պատճառ դարձած հրդեհի գործով 15 մարդ է ձերբակալվել Համառ չինացին հրաժարվել է 220,000 դոլարի դիմաց տեղափոխվել իր տնից. նա այժմ ստիպված է ապրել մայրուղու «կենտրոնում» (լուսանկարներ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է վերջ տալ Նոր Կալեդոնիայի հարցում անընդունելի քայլերին. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էՀյուսիսային Կորեան ռազմավարական սուզանավից թևավոր հրթիռ է փորձարկել Առաջին հեթ-տրիկը Մադրիդի «Ռեալ»-ում․ Մբապեն հաղթանակ է պարգևել իր ակումբին «Վալյադոլիդ»-ի դեմ խաղում
Ամենադիտված