Պայթյուն ավտոմեքենայում․ վիրավորը հասպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգու առաջինը օգնության են հասել ՀՀ Արդարադատության նախարարության կարգադրիչների ստորաբաժանման ԲԴԽ դատական շենքում ծառայություն կատարող կարգադրիչներ Արմեն Գրիգորյանը, Դավիթ Եղիազարյանն ու Արմեն Ալեքսանյանը:
Ընթացքում կագադրիչները ահազանգել են «1-03» ու մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին, ով կին է եղել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարորության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային: