Գազ չի լինելու մի քանի ժամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 27-ին ժամը 15:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գ․ Հովսեփյան փողոցի բազմաբնակարան շենքերի և առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։