Ուկրաինայում ոչնչացվել է ՆԱՏՕ-ի գեներալների բունկերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱխմատի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ապտի Ալաուդինովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայում ոչնչացվել է ՆԱՏՕ-ի գեներալների բունկերը։
Նրա խոսքով՝ Չասով Յարի հարավում՝ Դոլգոե-2 տրակտում, տեղակայված է եղել հզոր ամրությունների ցանց։ Ամրությունները նախատեսված են 30-40 հոգու համար և օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի Լվովի 24-րդ բրիգադի զինվորների կողմից, որոնք պաշտպանում էին Չասով Յարը։
Ալաուդինովն ընդգծել է, որ ամրացումներում ոչնչացված ՆԱՏՕ-ի հրամանատարների թվում կարող էր լինել լեհ գեներալ Ադամ Մարչակը։ Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 40 զինծառայող։
Ռազմական թղթակից Դմիտրի Կուլկոն հայտնել է, որ Ախմատի հատուկ նշանակության ջոկատների և Ռուսաստանի զինված ուժերի 4-րդ բրիգադի մարտիկները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զինված ուժերի հզոր ամրությունների ցանցը Չասով Յարի հարավում: Դրանց թվում եղել է ՆԱՏՕ-ի գեներալների համար նախատեսված բունկերը։