Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կնշվի Զատիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս տարի այն կնշվի ապրիլի 20-ին։

Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով

Զելենսկիին անվանել են Եվրամիության «գլխավոր թշնամի» Գյումրիի 2 բնակիչ զբաղվել են կեղծ 100 դոլարանոցների իրացմամբ, նրանք ձերբակալվել ենԻ՞նչ են մանրամասնում ՆԳՆ-ից տրանգենդերի մասնակցությամբ միջադեպի մասին Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ. Փաշինյանը՝ ԿոբախիձեինToyota-ն շարունակում է մնալ աշխարհում ավտոմեքենաների վաճառքի առաջատարը Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական վկայականիցԼուսինե Թովմասյանի նոր ֆոտոշարքը Բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա, բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը․ Սամվել ՄարտիրոսյանՅամալը գնահատել է «Ոսկե գնդակ» ստանալու իր շանսերը ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 8 պատանդի, սակայն Իսրայելը հետաձգել է 110 պաղեստինցի բանտարկյալների ազատումըՇնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ին ամենաբարձր մակարդակներով Վրաստանի տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու համար. Իրակլի Կոբախիձե (տեսանյութ)Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան Ռուսական ծագմամբ ամերիկացի գեղասահորդը վթարի ենթարկված ինքնաթիռում չի եղել ԵՄ-ն առաջարկել է վերսկսել գազի ներկրումը Ռուսաստանից Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 129 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ Արտակարգ դեպք՝ Երևանում․ քարով հարվածել են 45 համարի ավտոբուսին ու դիմել փախուստի2 տարով երկարաձգվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ինչ են Երևանի տրանսպորտում անում հսկիչները Ռուսաստանում անվտանգության սպառնալիքի պատճառով՝ Էրմիտաժի թանգարանը փակվել է Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը․ հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել․ Մխիթարյան Քաշքշուկ՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև․ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Բանվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, 4 մարդ մաhացել է, 19 մարդ՝ վիրավnրվել․ ԹուրքիաMeta-ն համաձայնել է վճարել 25 միլիոն դոլար՝ Թրամփի հետ դատական ​​վեճը լուծելու համար Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Փետրվարից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները. նախարար ՀՀ ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ. նախագիծ 11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունըՇվեդիայում uպանվել է Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչը Ի՞նչ եղանակ կլինի Բախվել են 2 «BMW» ու «ՎԱԶ 2107». վիրավnրներ կանՓակված, բայց դեռ չապամոնտաժված կամուրջ. ո՞ւմ է ավելի շատ պետք Հայաստանի անդամակցությունը․ «Փաստ»Փաշինյանի վարկանիշը շրիշակից ցածր է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտվել Ռուսաստանին մնացել է միայն սպառնալու տարբերակը Պրոքսի պատերազմ ՆԱՏՕ-ի ներսում․ «Փաստ»Վրացական ակտիվությունն աչք է զարնում Հայկական ավտոմեքենաները Ղազախստանում կազատվեն հարկերից ԱԺ քննարկումը կարող է ճակատագրական լինել Անդրանիկ Քոչարյանի համար Հասան հայ-թուրքական սահմանին. «Հրապարակ»Հայաստանի ռազմավարական հավասարակշռությունը եզրագծին է. գործընկերություն ԱՄՆ-ի հետ և Ռուսաստանի համբերատարությունը Արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում․ Տիգրան Աբրահամյան Կանզասը զինում է Հայաստանին «Ապրելու ուժ են տալիս Տիգրանիս ապրած տարիները, իր մասին պատմությունները». Տիգրան Տեր-Առաքել յանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Ջերմուկում․ «Փաստ»Աստանան, Երևանն ու Բաքուն հերթ են կանգնել Թրամփի առաջ խոնարհվելու համար. Պարոն, մենք ձեզ կարոտել ենք«Փաշինյանը խելացի տղա է, ուղղակի տարվել է քաղաքական խաղերով». ՌԴ և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների շրջադարձային հանդիպումից հետո Երևանին մտածելու ժամանակ տրվեց, իսկ Մոսկվային դադար Ժողովրդի գլխի տակ՝ «փափուկ բարձ»՝ լցված... քարերով․ «Փաստ»Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ․ պատմության այս օրը (30 հունվար)Կդադարեցվի ջրամատակարարումը մինչև 18։00-ն
Ամենադիտված