«Երազում էի քիթս վիրահատել, որովհետև ասում էին, որ մայրիկիս նման չեմ, հայրիկիս եմ նման». Լիլի Էլբակյան
ՖՈՏՈ«Ես ամբողջ կյանքում երազում էի քիթս վիրահատել, մի պատճառ կար դրա համար, ասում էին՝ դու մայրիկիդ նման չես, հայրիկիդ ես նման: Իսկ իմ մայրն իմ կարծիքով գեղեցկուհի էր: Ես հորս շատ եմ սիրում և ուրախ էի, որ նրան եմ նման, բայց շատ էի նեղանում այդ արտահայտությունից: Ինձ թվում էր, որ ես տգեղ եմ, դրա համար են ասում՝ հորդ ես նման: Հիմա, երբ հետ եմ նայում, շատ ուրիշ հմայք ուներ այդ քիթը:
Շատ ռեժիսորներ, այդ թվում՝ Արշալույս Հարությունյանն ինձ հանեց թատրոնից, ասաց՝ մայրիկիդ ես նման, քո ինքնությունը կորցրել ես: Արամ Շահբազյանը ևս թույլ չէր տալիս, որ քիթս վիրահատեմ: Ասաց՝ եթե ուզում ես, որ քեզ էլի նկարեն, քթիդ ձեռք չտաս, դա քո յուրահատկությունն է:
Բայց, այդ կոմպլեքսից ելնելով, երբ ինքնուրույն այդքան գումար աշխատեցի, արագ գնացի ու վիրահատեցի: Սկզբում ասում էի՝ հետ բերեք իմ քիթը, հետո սովորեցի»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լիլի Էլբակյանը: