Իրանի ԱԳ նախարարը հեգնել է Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։
«Իմ առաջարկն այլ է: Պաղեստինցիների փոխարեն թող փորձեն իսրայելցիներին արտաքսել, տանել Գրենլանդիա։ Այս կերպ նրանք կարող են մեկ քարով երկու թռչուն սպանել»,- ասել է Արաղչին Sky News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը անկլավի բնակիչների հնարավոր վերաբնակեցման մասին։
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում Գազայի հատվածի այն բնակիչներին վերաբնակեցումը, որոնք իսրայելական ընթացիկ ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնց առաջարկվում է վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս։ Թրամփը հավելել է, որ այս հարցը արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։