Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիգիենիկ ներդիրներ

ՖՈՏՈ

Հիգիենիկ ներդիրները շատ հին պատմություն ունեն։ Ընդհանրապես շատ պատմություններ սկսվել են Հին Եգիպտոսից, և ներդիրները ևս բացառություն չեն: Շատ պատմություններ կան այն մասին, թե ինչպես են այն հին ժամանակներում աղջիկները հորինում պապիրուսից տամպոններ։ Հավանաբար կարիք չկա ասելու, որ դրանք ծանր ու անհարմար էին։ Այնուամենայնիվ այդ ամենը ներկայումս համարվում է միայն առասպել և գիտնականները հակված են հավատալու, որ այն ժամանակ աղջիկները ներքնազգեստին բամբակե ներդիրներ էին ամրացնում, որոնք օգտագործելուց հետո լվանում էին։ Հռոմում, օրինակ, մամուռը, բուրդը, խոտը և նույնիսկ կենդանիների կաշին էին օգտագործում որպես նման ներդիրներ։ Իսկ Ճապոնիայում և Չինաստանում, որտեղ հիգիենայի խնդիրները միշտ եղել են ամենաբարձր մակարդակով աղջիկներն օգտագործում էին մեկանգամյա օգտագործման ներդիրներ, որոնք իրականում թղթե անձեռոցիկներ էին՝ ծալված ծրարի ձևով և գոտուն ամրացված հատուկ ժապավենով:

Դեռևս 19-րդ դարի կեսերին արդյունաբերության զարգացումը հանգեցրեց նրան, որ շատ հիգիենիկ ապրանքների արտադրություն սկսվեց։ Բայց դա չազդեց կանանց համար հատուկ ապրանքների վրա: Պատճառն այն էր, որ ոչ ոք չգիտեր, թե ինչպես դրանք վաճառել, քանի որ հասարակության մեջ ընդունված չէր խոսել կանանց ֆիզիոլոգիայի մասին, ինչը նշանակում է, որ անհնար էր գովազդել նման արտադրանքը:

Հիգիենիկ ներդիրներ վաճառելու առաջին պաշտոնական փորձն արվել է 1895 թվականին։ Լոնդոնի հանրախանութներից մեկում հայտնվել էին գերմանական Hartmann ընկերության «հիգիենիկ անձեռոցիկները»։ 1896 թվականին էլ Johnson & Johnson-ը ԱՄՆ-ի շուկա ներկայացրեց «Լիստերի ներդիրներ» կոչվող արտադրանքը: Օգտագործվել էր Բրիտանացի վիրաբույժ Ջոզեֆ Լիսթերի անունը, ով ամբողջ աշխարհի բժիշկներին սովորեցրել էր ստերիլիզացնել գործիքները։ Բայց նման կենսական անհրաժեշտության ապրանքների վաճառքի փորձը չտվեց ակնկալվող էֆեկտ և բավականին գաղջ ընդունվեց թիրախային լսարանի կողմից: Հավանաբար դեր  խաղաց կանացի համեստությունը։

Հիգիենիկ ներդիրների ոլորտում իսկական առաջընթաց կատարվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Պատերազմի ժամանակ Kimberly-Clark ընկերությունը սկսել էր արտադրել կրաֆտ՝ գոֆրա թղթի վրա հիմնված վիրակապներ։ Այդ նոր նյութը պատրաստվում էր փայտի ցելյուլոզայից, որն ավելի էժան էր, քան բամբակը և ուներ բարձր հիգրոսկոպիկ հատկություններ:

Պատերազմի ավարտին վիրակապերի պահանջարկը կտրուկ ընկավ, և ընկերությունը սկսեց նոր շուկաներ փնտրել։ Հենց այդ պահին էլ ընկերության գրասենյակ հասավ բուժքույրերի մի նամակ, որտեղ նրանք շնորհակալություն էին հայտնում ընկերության որակյալ արտադրանքի համար: Կանայք նաև գրել էին, որ դրանք օգտագործում են հիգիենիկ նպատակներով և շատ գոհ են արդյունքներից։

Դա հուսադրող էր, բայց արդեն կար Hartmann-ի և Johnson & Johnson-ի տխուր փորձը, որոնք միայն կորուստներ ունեցան նոր արտադրանքից: Այդուհանդերձ, Kimberly-Clark-ը որոշեց ռիսկի դիմել և անցյալ դարի 30-ականներին սկսեց արտադրել առեղծվածային Kotex անվանումով հիգիենիկ ներդիրներ։

Կոտեքս անունը կազմվել է «բամբակ» և «հյուսվածք» բառերից և դարձավ ծածկագիր կանանց խոսակցություններում: Այդ մեկանգամյա օգտագործման ներդիրները մեծ քայլ էին առաջ, քանի որ շատ հարմար էին, մարմնին ամրացնելու կարիք չունեին։

Նոր արտադրանքն արագ սկսեց ժողովրդականություն ձեռք բերել: Դրան մեծապես նպաստեց այն փաստը, որ կանայք ակտիվացել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զբաղվում էին հասարակական գործունեությամբ և գիտությամբ, աշխատում էին ձեռնարկություններում և շատ էին ճանապարհորդում։ Kotex-ը հիանալի լուծեց նրանց խնդիրները, և ապրանքանիշը ծաղկեց:

Առանձին արժե խոսել ԽՍՀՄ-ի մասին, քանի որ մենք այնտեղից ենք: Մինչև 1980-ական թվականները ԽՍՀՄ-ում ընդհանրապես անհնար էր հիգիենիկ ներդիրներ գտնել։ Այնուհետև 90-ականների սկզբին դրանք սկսեցին հայտնվել և կոչվում էին «հիգիենիկ միջոցներ», այսինքն ամբողջությամբ կրկնօրինակում էր 30-ականների ԱՄՆ-ի իրավիճակը։

Կ. Խաչիկյան

Սևակը ընտանիքի կրտսեր որդին էր․ մանրամասներԶինծառայողի դի է հայտնաբերվել Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ, այնուհետ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Ուկրաինան ոչինչ չգիտեր Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին և չի ճանաչի դրանք․ Զելենսկի Լավրովը հայտարարել է Ուկրաինային տարածքային զիջումներ անելու անհնարինության մասին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Որ հասցեներում ջուր չի լինի «Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն 37-ամյա Արթուր Ա․-ն կյանքից հեռացավԹենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում Ո՞վ է Նոր Հաճնում ինքնասպան եղած տղամարդըՀարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետը Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. սպասվում են ձյան տեղումներԻջևանի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … զիկկուրատներԱյսօր առանց տեղումների եղանակ է սպասվում ««Մենք չափազանց բարի ենք եղել նրանց նկատմամբ». ինչո՞ւ են Ալիևն ու Փաշինյանն այդքան ատում Ռուսաստանը» «Փաշինյանի ստոկհոլմյա՞ն համախտանիշը, թե՞ դավաճանություն Հայաստանին»Մյունխենում Փաշինյանը հանդիպել է միայն յուրային սփյուռքահայերինՄյունխենում Հայաստանի հարցը քննարկել են առանց մեզ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 6 հոգանոց ընտանիք է հոսպիտալացվելՆոր մարտահրավեր Աբխազիայում. Գունբայի մրցակիցը թուրքամետ գործիչն է Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանական МиГ-21 ինքնաթիռը․ պատմության այս օրը (17 փետրվար)«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարում էՌԴ ՊՆ-ն՝ ծանր գիշերվա մասինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում. Աբրահամյան 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Պարգը Դոլարը զիջում է դիրքերըՄահացել է Ավետիք ԻշխանյանըՀոսանքազրկումներ` Երևանում և մարզերում Լարսը փակվեցՄասկը հայտնել է, որ երկուշաբթի կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը» Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Audi» մակնիշի ավտոմեքենայում Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին․ Նեթանյահու Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասինՄեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի Կենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը «Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ ԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի կnրուստները գերազանցում են 61 հազարը․ ՌԴ ՊՆ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով
Ամենադիտված