Օմսկում ամբողջությամբ այրվել է ավտոբուսը, որում եղել է վեց ուղևոր, հայտնում է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։
Նովոկիրպիչնայա փողոցում՝ Օմսկի Յուժնի բնակավայրի կանգառի մոտ, վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել թիվ 64 ավտոբուսի շարժիչի հատվածում։
«Դեպքի պահին մեքենայում եղել է վեց ուղեւոր, որոնց հաջողվել է տարհանվել, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան հրդեհվել է»,- պարզաբանել են վարչության մամուլի ծառայությունից։
Օմսկի Օկտյաբրսկի շրջանի դատախազությունը միջադեպի հետաքննություն է կազմակերպել։ Հրդեհի առաջացման ստույգ պատճառը կպարզվի փորձաքննությունը։