Մինչև 22։00-ն ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Մինչև 22։00-ն ջուր չի լինի](/timthumb.php?src=disc/29-01-25/46c05325dcd9af1ec8fbc524cdfe9cf1.jpg&w=780)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի և Վարդանիձոր բնակավայրի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: