Ողբերգական դեպք՝ Երևանում․ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, արձանագրվել է վերջինիս մահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Ողբերգական դեպք՝ Երևանում․ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, արձանագրվել է վերջինիս մահը](/timthumb.php?src=disc/29-01-25/78e4a1641738c6f113f87edee499d410.jpg&w=780)
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Հեչումյանն ու Տարոն Գլճյանը:
Ոստիկաններն ու պարեկները կամրջի մոտ հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 75-ամյա Հրաչիկ Ա.-ն, ավտոմեքենան վարելիս է եղել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, կայանել է այն, դուրս եկել ավտոմեքենայից և մահացել:
Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: