ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակման ենթակա 33 պատանդներից ութը մահացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակման ենթակա 33 պատանդներից ութը մահացել են](/timthumb.php?src=disc/29-01-25/d51d91a99106f0de9e6073173e072ef0.jpg&w=780)
Ըստ CNN-ի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակման ենթակա 33 պատանդներից ութը մահացել են։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ն արդեն խախտել էր պատանդների ազատ արձակման հունվարյան պայմանավորվածությունները՝ Արբել Յեհուդ անունով քաղաքացու փոխարեն ազատ արձակելով իսրայելցի զինվորներից մեկին, թեև Իսրայելը պնդում էր, որ Համասը նախ պետք է ազատ արձակի խաղաղ բնակիչներին։
Կազմակերպությունը խոստացել է ազատ արձակել Յեհուդին հունվարի 30-ին։