Բրիտանիայում հայտարարել են՝ Պուտինը վստահ է Ուկրաինայում հաղթանակի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Բրիտանիայում հայտարարել են՝ Պուտինը վստահ է Ուկրաինայում հաղթանակի մեջ](/timthumb.php?src=disc/29-01-25/c84fcfdc739e4a7e6a265a7ff3fd0d61.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեջ կմտնի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար՝ լիովին վստահ լինելով ռուսական բանակի հաղթանակի մեջ։ Այս մասին գրում է բրիտանական Spectator հրատարակությունը։
Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ հանրապետության գոյությունը լուրջ վտանգի տակ կհայտնվի, եթե խաղաղ բանակցությունները չմեկնարկեն մինչև 2025 թվականի ամառը։
Լրագրողները նշել են, որ Բուդանովի պատասխանը միանգամայն արժանահավատ է հնչել՝ չնայած Կիևի հերքումներին։
Հրապարակման համաձայն՝ ներկայումս Ռուսաստանի զինված ուժերը արագորեն շարունակում են հարձակումը և մեկը մյուսի հետևից իրենց վերահսկողության տակ են առնում բնակավայրերը։ Հունվարին ռուսական զորքերին հաջողվել է ազատագրել 20 բնակավայր և կանգնեցնել Դնեպրոպետրովսկի մարզից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա։ Իր հերթին ուկրաինական բանակի հզորությունը շարունակում է թուլանալ, այդ թվում՝ կործանիչների պակասի պատճառով։