ՄԱԿ-ը կրճատում է մարդասիրական օգնության ծրագրերը Թրամփի հրամանի պատճառով․ Guardian
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![ՄԱԿ-ը կրճատում է մարդասիրական օգնության ծրագրերը Թրամփի հրամանի պատճառով․ Guardian](/timthumb.php?src=disc/29-01-25/1fb92963ab33ae095641ba4f25c7a26b.jpg&w=780)
ՄԱԿ-ի գործակալությունները կրճատում են միջազգային մարդասիրական աջակցության ծրագրերը այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են օգնությունն այլ երկրներին, գրում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ֆիլիպո Գրանդիի նամակը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումը` գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Ինչպես նշում է թերթը, Վաշինգտոնի միջոցառումների պատճառով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության ծրագրերը դանդաղել են, և սկսվել են անձնակազմի կրճատումները։