Ճապոնիան ռեկորդ է սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ճապոնիան ռեկորդ է սահմանել](/timthumb.php?src=disc/29-01-25/63a3ba3d31bfeb9252bcb75929e84561.jpg&w=780)
Ճապոնիայում 2024 թվականին դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ռեկորդային թվով ինքնասպանություններ են գրանցվել՝ երկրում ինքնասպանությունների ընդհանուր անկման պայմաններում: Այս մասին են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հրապարակած տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ այդ տվյալների՝ մոտ 124,5 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիայում ինքնասպանությունների ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 20268՝ պատմության մեջ երկրորդ ամենացածր ցուցանիշը, երեխաների շրջանում՝ 527։
Տարվա ընթացքում ինքնասպանությունների ընդհանուր թիվը նվազել է 1569-ով։
Միևնույն ժամանակ, ինքնասպանությունների ճնշող մեծամասնությունը (13763) արվում է արական սեռի կողմից։ Երեխաների շրջանում ամենաշատ ինքնասպանությունները (349) տեղի են ունեցել ավագ դպրոցի աշակերտների շրջանում։
Մեկնաբանելով վիճակագրությունը՝ Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Կեյչիրո Տաչիբանան ընդգծել է, որ կառավարությունը «շատ լուրջ է վերաբերվում տվյալներին»։