2024թ․-ի նոյեմբերի տվյալներով ԱՄՆ-ից պետք է արտաքսվի Հայաստանի 2808 քաղաքացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![2024թ․-ի նոյեմբերի տվյալներով ԱՄՆ-ից պետք է արտաքսվի Հայաստանի 2808 քաղաքացի](/timthumb.php?src=disc/29-01-25/7bdbf4add92652a95f525a0c65ab2ba8.jpg&w=780)
Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է արտաքսել ԽՍՀՄ-ից 337, Հարավսլավիայից՝ 845, Չեխոսլովակիայից՝ 254 մարդու, այս մասին նշված է FoxNews-ի հրապարակած հարցման պատասխանում։
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը կփորձի նրանց արտաքսել իրավահաջորդ պետություններից մեկը, սակայն գործընթացը կբարդանա, եթե երկրներից ոչ մեկը նրանց քաղաքացի չճանաչի, գրել են ԶԼՄ-ները։
Փաստաթղթում նաև նշված է, որ ընդհանուր առմամբ, Թրամփի վարչակազմը նախատեսում է արտաքսել մոտ 1,5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2808 հայ, 833 վրացի, 709 ադրբեջանցի, 3103 թուրք, 3518 ռուս, 1862 ուկրաինացի։