Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստան](/timthumb.php?src=disc/29-01-25/58b9e3ab7f7b1871be4f3127c93bdae4.jpg&w=780)
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Հիշեցնենք, որ նույն օրը ՀՀ կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: