Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես կոտրվեց կայացած, հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ պետություն լինելու համար կարևոր է ունենալ պաշտպանական ուժեր, որոնք կկարողանան պահպանել երկրի անվտանգությունը և կանխել թշնամական հարձակումները։ Բացի արտաքին պաշտպանության ոլորտից, բանակը հաճախ ներգրավվում է նաև ներքին անվտանգության ապահովման գործում՝ աջակցելով արտակարգ իրավիճակների կառավարմանը, տարերային աղետների դեպքում փրկարար աշխատանքներին և այլ հատուկ գործողություններին։

Մյուս կողմից էլ՝ հզոր բանակային ուժեր ունենալու հանգամանքը մեծ դերակատարություն է ունենում նաև դիվանագիտական հարթության վրա հարցեր լուծելու տեսանկյունից։ Ուժեղ բանակ ունեցող երկիրը միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ է, կարող է պաշտպանել իր շահերը և կանխել քաղաքական ու ռազմական ճնշումները։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ զինված ուժերի հնարավորությունների ցուցադրության միջոցով հնարավոր է եղել պայմաններ թելադրել ու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Հատկապես այս հանգամանքն ավելի ցայտուն է դառնում վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ավելի է կարևորվում ուժի գործոնը, ու պետություններն սկսել են ահռելի ներդրումներ կատարել բանակաշինության ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Սակայն բանակաշինությունը հեշտ գործ չէ, այն պահանջում է ռազմավարական մոտեցում, երկարաժամկետ պլանավորում, տարիների հետևողական աշխատանք ու ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Առավել դժվար է հատկապես զրոյից պաշտպանական համակարգ ստեղծելը։ Օրինակ՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է եղել հիմքերից սկսած բանակի ստեղծումը։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Եվ եթե չլիներ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության նվիրվածությունը և հետևողականությունը, ոչ միայն կազմավորված բանակ չէինք ունենա, այլև ի վիճակի չէինք լինի դիմագրավել արտաքին սպառնալիքներին և հաղթանակներ կերտել։ Ուզենք թե չուզենք, նրանցից որևէ մեկին ընդունենք թե չընդունենք, սիրենք թե չսիրենք, սակայն իրականությանը պետք է նայել ազնվորեն և նշել, որ բանակաշինության գործում անուրանալի ներդրում են ունեցել Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բնականաբար՝ Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Միքայել Հարությունյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Յուրի Խաչատուրովը և այլն։ Անունների շարքը կարելի է երկար շարունակել։ Բնականաբար, այդ մարդկանց շարքում նաև իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում նրանք, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել։ Բայց բանակաշինությունը ստատիկ չէ, այն պետք է կարողանալ ժամանակի ընթացքում պահել մարտունակ։ Ու ժամանակ կար, երբ Հայաստանը տարածաշրջանում ուներ ամենամարտունակ զինված ուժերը։ Իհարկե, չենք ասում, որ նախկինում բանակը զերծ է եղել տարբեր թերություններից ու արատավոր բարքերից, ամենևին, բայց կերտվում էր իրապես ամուր, մարտունակ բանակ, որը երաշխավորն էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապահովության, անվտանգության և... խաղաղության: Իսկ այսօր... Այսօր ամբողջովին հակառակ գործընթացին ենք ականատես լինում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տարիներ շարունակ հետևողականորեն թիրախավորվում է մեր բանակը։

Դրա շրջանակներում էր, որ գործող իշխանությունները քրեական հետապնդումների շարք սկսեցին այն գործիչների ու սպաների նկատմամբ, ովքեր կանգնած են բանակաշինության հիմքերում կամ մեծ ներդրում են ունեցել բանակի զարգացման գործում։ Ու փոխանակ առկա թերությունները վերացվեին, բանակը հռչակվեց «թալանի օջախ», իսկ սպաները՝ «թալանչիներ»։ Մյուս կողմից էլ՝ ունենք մի իրավիճակ, երբ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալիզմը և փորձը հաշվի չի առնվում։

Բանակի վարկաբեկման արդյունքում բանակային ծառայությունը ոչ միայն գրավիչ չէ, այլև վանող է։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ պրոֆեսիոնալներ չեն ցանկանում շարունակել իրենց ծառայությունը կամ հեռացվում են աշխատանքից, իսկ դիլետանտներից ու կոնֆորմիստներից շատերը, որոնք պատրաստ են հլու-հնազանդ կատարել իշխանությունների հրահանգները, կտրուկ առաջխաղացում են արձանագրում։ Բանակի ինստիտուցիոնալ հիմքերի խարխլումը կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերի մակարդակն իջեցվեց կամավորական ջոկատների մակարդակի, երբ հրահանգվում էր քաղաքապետերի ու գյուղապետերի գլխավորությամբ ջոկատներ ձևավորել ու մեկնել Արցախ՝ կռվելու։ Սպառազինության ձեռքբերման ու կիրառման հարցին իշխանությունները ևս մատների արանքով էին նայում։ Արդյունքում պատերազմի ժամանակ ունեցանք դեպքեր, երբ մեր սպառազինությունն առանց հրթիռների էր, հնացած ու ի վիճակի չէր խնդիր լուծել։ Հենց այդպես էլ հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը կոտրվեց։

Այս պարագայում նույնիսկ վիրավորական է հնչում մի «կարկառուն» քպականի այն հայտարարությունը, թե ինքը Վազգենի գործն է շարունակում, երբ ինքը Վազգենի կառուցած բանակը վարկաբեկող իշխանության մաս է կազմում պարզապես։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին տրամադրել է պատանդների նոր ցուցակ Շակիրան հոսպիտալացումից հետո վերադարձել է բեմ (լուսանկարներ) Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Ռոնալդոն ընտրություն է կատարել Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ նաև այն, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Աբրահամյան ԱՄՆ-ն Ուկրաինային է հանձնել օգտակար հանածոների թարմացված նախագիծը․ Axios Կյանքից հեռացել է Հասմիկ ՍայադյանըԲուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքիցԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնոուբորդՋերմաստիճանը -30 է եղել․ 2 կին ցրտահարությունից մահացել է․ ՌԴՉԼ․ հայտնի են փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար․ կա 26 տուժածՀայաստանի որոշ հատվածներում ձնածածկույթի բարձրությունը հասել է 120 սմ-ի. նախարարություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից Երկրորդ երկրաշարժն է գրանցվել․ ԹուրքիաՀայ-թուրքական շփումները շեշտակի ակտիվացել ենԻշխանությունը Գյումրիում կարող է հաղթել միայն տոտալ բռնաճնշումներովԱվինյանին «մատաղ կանեն» հանուն Փաշինյանի վարկանիշի«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Մարտի 1-ից նոր փոփոխություններ՝ առևտրի կետերում«Փաշինյանի «եվրոհետսողալ»–ը նրա ԱՄՆ կատարած վերջին ձախողված այցի հետևանքն է»«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է«Հայաստանում կրկին արծածվել է Ղարաբաղի հարցը» Ում է պատկանում հրդեհված մեքենանՈրքան է կազմել տեղումների քանակը Բռնություն՝ բուժակի նկատմամբ․ վերջինը հոսպիտալացվել էԳուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով. պատմության այս օրը (21 փետրվար)Երկար ժամանակ ջուր չի լինիՀանցավոր խումբը ներկայացել է որպես վարկերի միջնորդ կազմակերպություն, 30 անձից գումար հափշտակել ՀՀ ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածելՈւշադրություն․ շատ ուժեղ ձյուն է տեղալուՀայտնաբերվել է նոր կորոնավիրուսՎթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ ԿոպիրկինըՄարաշում ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարելՇղթայական վթար՝ Գյումրի-Երևան ճանապարհին․ 20 մեքենա է իրար բախվել,վիրավորներ կանՍպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է. «Ժողովուրդ» Ռուբլին արագորեն շարունակում է աճելԴեսպանների փոփովխության հարց է քննարկվում․ «Հրապարակ» ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը դատախազի սեղանին է. «Ժողովուրդ» Բուլկի Արամը հետախուզման մեջ եկամուտ է ստանում․ «Հրապարակ» Հայաստանում ձյուն է տեղում, բուք ու մառախուղ էԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում զորքերի կրճատում․ NBC Մակրոնը Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ Վրաստանում չեն բացառել ապագայում «3+3» ձևաչափին մասնակցությունը Փետրվարի 5-ից ՌԴ-ում առանց բնակության հիմքերի աշխատող օտարերկրացիները կարող են արտաքսվել երկրից Rolls-Royce-ը ներկայացրել է իր ամենահզոր մոդելը (լուսանկարներ) Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ. ՊԵԿ Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել է. չորս օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ) Սաստիկ բուք, ձյուն. Հանրապետությունում երթևեկությունը կաթվածահար էՄի դեպք դաջվել է մտքումս. Գերմանիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել
Ամենադիտված