Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ․ պատմության այս օրը (30 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր, Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր, Ադրբեջան՝ Մաքսավորների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ են քաշվել Զեյթուն գավառից:

1901 –ծնվել է  խորհրդային կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը:

1922-ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ ԽՍՀՄ պետության մեջ:

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման  հանդիսավոր նիստը:

1933 - ծնվել է  հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:

1953 - ծնվել է  ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։

1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1992-  Հայաստանն անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ):

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոլանդիայի հետ:

2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:

2004-Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվել է Ռուսաստանին:

2018-Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

2021-սկսել է գործել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը Լեռնային Ղարաբաղի Աղդամի տարածքում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 9 - օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի սենատի կողմից ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է  «հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:

1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:

1667– ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:

1703 —համաձայն ավանդազրույցի Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասսալներ 40 սամուրայների վրեժն իրենց տիրոջ համար:

1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1736 —ծնվել է շոտլանդացի ինժիներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:

1790 —Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է  փրկանավակը:

1801 —Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով  Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:

1894 —Չարլզ Կինգն արտոնագրել է իր ստեղծած հարվածող մուրճը (отбойный молоток):

1900 — ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:

1915 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա գերմանացիներն առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:

1930 —խորհրդային օդերևույթաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդերևույթաբանական ռադիո-զոնդը:

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր, և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին:

1935 —ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերն առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդայի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:

 1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:

1945 —Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող  С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում զոհվել են  5 300-ից մինչև 9 500 ուղևոր:

1948- վախճանվել է  հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին:

-վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը:

1963 - վախճանվել է   ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:

1969– Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին  համերգը:

1993 —վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը:

2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարն անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:

2003 —Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

2007 —վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր:

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

2022- վախճանվել է խորհրդային ռուս դերասան Լեոնիդ Կուրավլյովը («Ապրում է այսպիսի տղա», «Վիյ», «Ոսկե հորթ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Աֆոնյա»):

2023-պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի Փեշևարի շիիթական մզկիթում մահապարտ ահաբեկչի կողմից, զոհվել է 84 և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Կ. Խաչիկյան

Զելենսկին ասուլիս կտա ՀԱՄԱՍ-ը Իսրայելին տրամադրել է պատանդների նոր ցուցակ Շակիրան հոսպիտալացումից հետո վերադարձել է բեմ (լուսանկարներ) Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Ռոնալդոն ընտրություն է կատարել Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ նաև այն, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Աբրահամյան ԱՄՆ-ն Ուկրաինային է հանձնել օգտակար հանածոների թարմացված նախագիծը․ Axios Կյանքից հեռացել է Հասմիկ ՍայադյանըԲուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքիցԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնոուբորդՋերմաստիճանը -30 է եղել․ 2 կին ցրտահարությունից մահացել է․ ՌԴՉԼ․ հայտնի են փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար․ կա 26 տուժածՀայաստանի որոշ հատվածներում ձնածածկույթի բարձրությունը հասել է 120 սմ-ի. նախարարություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից Երկրորդ երկրաշարժն է գրանցվել․ ԹուրքիաՀայ-թուրքական շփումները շեշտակի ակտիվացել ենԻշխանությունը Գյումրիում կարող է հաղթել միայն տոտալ բռնաճնշումներովԱվինյանին «մատաղ կանեն» հանուն Փաշինյանի վարկանիշի«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Մարտի 1-ից նոր փոփոխություններ՝ առևտրի կետերում«Փաշինյանի «եվրոհետսողալ»–ը նրա ԱՄՆ կատարած վերջին ձախողված այցի հետևանքն է»«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է«Հայաստանում կրկին արծածվել է Ղարաբաղի հարցը» Ում է պատկանում հրդեհված մեքենանՈրքան է կազմել տեղումների քանակը Բռնություն՝ բուժակի նկատմամբ․ վերջինը հոսպիտալացվել էԳուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով. պատմության այս օրը (21 փետրվար)Երկար ժամանակ ջուր չի լինիՀանցավոր խումբը ներկայացել է որպես վարկերի միջնորդ կազմակերպություն, 30 անձից գումար հափշտակել ՀՀ ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածելՈւշադրություն․ շատ ուժեղ ձյուն է տեղալուՀայտնաբերվել է նոր կորոնավիրուսՎթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ ԿոպիրկինըՄարաշում ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարելՇղթայական վթար՝ Գյումրի-Երևան ճանապարհին․ 20 մեքենա է իրար բախվել,վիրավորներ կանՍպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է. «Ժողովուրդ» Ռուբլին արագորեն շարունակում է աճելԴեսպանների փոփովխության հարց է քննարկվում․ «Հրապարակ» ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը դատախազի սեղանին է. «Ժողովուրդ» Բուլկի Արամը հետախուզման մեջ եկամուտ է ստանում․ «Հրապարակ» Հայաստանում ձյուն է տեղում, բուք ու մառախուղ էԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում զորքերի կրճատում․ NBC Մակրոնը Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ Վրաստանում չեն բացառել ապագայում «3+3» ձևաչափին մասնակցությունը Փետրվարի 5-ից ՌԴ-ում առանց բնակության հիմքերի աշխատող օտարերկրացիները կարող են արտաքսվել երկրից Rolls-Royce-ը ներկայացրել է իր ամենահզոր մոդելը (լուսանկարներ) Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ. ՊԵԿ Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել է. չորս օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ) Սաստիկ բուք, ձյուն. Հանրապետությունում երթևեկությունը կաթվածահար է
Ամենադիտված