Հայաստանի ռազմավարական հավասարակշռությունը եզրագծին է. գործընկերություն ԱՄՆ-ի հետ և Ռուսաստանի համբերատարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Փաստաթուղթը, որը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, վերահաստատում է առկա քաղաքական դիրքորոշումները չառաջարկելով փոխակերպող նախաձեռնություններ, գրում է journal-neo.su–ն։ Հայաստանը բախվում է Ռուսաստանի, սեփական բնակչության և հարևան այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը և Իրանը, թերահավատությանը:
Տարածաշրջանային դինամիկան, որտեղ գերակշռում են Ադրբեջանի դաշինքները Թուրքիայի և Իսրայելի հետ, սահմանափակում է Հայաստանի ազդեցությունը, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր ազդեցությունը պահպանել դիվանագիտական ճանապարհով:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ դաշինքների միջև հավասարակշռություն պահպանելու Հայաստանի փորձը ռիսկային է, քանի որ պատմությունը ցույց է տալիս վաղանցիկ գործընկերության վտանգները: Թեև ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նշանավոր է դիվանագիտական տեսանկյունից, բայց այն չունի ռազմավարական խորություն, և քննադատները նշում են տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրության հնարավոր անկումը, հատկապես հաշվի առնելով նրա գլոբալ մարտահրավերները: Ադրբեջանի ռեսուրսների վրա հիմնված ազդեցությունը և գործընկերությունն այլ երկրների հետ Հայաստանին դարձնում են խոցելի, մինչդեռ ԱՄՆ-ը կարող է Հայաստանի դիրքը դիտարկել որպես զուտ ռազմավարական՝ Իրանին մոտ լինելու պատճառով:
Հայաստանի վաղեմի դաշնակից Ռուսաստանը համբերատար է եղել ընդգծելով պատմական կապերն ու փոխադարձ անվտանգության շահերը Հայաստանի հետ։ Այնուամենայնիվ, երկու կողմերի միջև հավասարակշռություն հաստատելու Հայաստանի ռազմավարությունը կարող է օտարել երկուսին էլ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտում: Բանն այն է, որ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը փոխվում է, և Հայաստանի կարճաժամկետ ճկունությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ անկայունության: Առաջընթացի ուղին պահանջում է ռազմավարական հստակություն, այն է առաջնահերթություն տալը կայուն անվտանգությանը անորոշ գործընկերության փոխարեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը