Պոտոմակ գետից դուրս են բերվել ավիավթարի ենթարկված 18 զոհերի մարմինները․ նոր մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաշինգտոնի գետից դուրս է բերվել 18 զոհի դի, որտեղ մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Առնվազն 18 դի է հայտնաբերվել: Ըստ պաշտոնյաների, նրանց թվում ողջ մնացածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մերձակայքում «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է լինել վերջին 15 տարվա ընթացքում ամենասարսափելի օդային աղետը:
Վերջին նման ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2009 թվականի փետրվարին, երբ մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորքի տներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 49 ուղևորներն ու անձնակազմի անդամները, ինչպես նաև տանը գտնվող մեկ մարդ։