Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին կարծիք կազմելու համար միայն հերիք է միայն նայել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի ակնարկներն ու դիտարկումները:

Վերջինս եթերում ասում է, թե «բանակի երկու վերջին շրջանի փորձարկում եղել են 16 թվականի քառօրյա պատերազմը և 2020թ-ի 44-օրյա պատերազմը։ Ոնց նայում ենք բանակային այս իրողությունները, առնչվում են նախկին իշխանությունների հետ։ Մենք էլ ունեցել ենք հսկայական սխալներ այդ օրերի համար, բայց հաշվի առեք, որ 18 թվականին իշխանափոխության արդյունքում իշխանության են եկել գուցե անփորձ մարդիկ, որոնք դեռ պետք է պատկերացումներ կազմեն»։

Այս 1-2 նախադասությունները բավարար են կարծիք կազմելու այն քաղաքական գծի մասին, որը դրված է վերոնշյալ հանձնաժողովի զեկույցի հիմքում` «նախկիններ» և ներկայիս «անփորձներ»:

Կարծես պատերազմը 2020 թ.-ին Սերժ Սարգսյանն է ղեկավարել, պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին ինքն է նշանակել:

Դեռ չեմ խոսում պատերազմական ժամանակահատվածում որոշումներ կայացնելու, կառավարելու և պրագմատիկ գործողությունների մասին, որոնք տոտալ բացակայում էին ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերին, այլ նաև դրանից հետո:

Միգուցե 2021-23 թվականներին էլ, երբ ադրբեջանցիները տարածքներ էին խլում Հայաստանից, ԱԺ-ում իշխող ուժը ՀՀԿ-ն էր, երևի երկրի ղեկավարն էլ Սերժ Սարգսյանը:

Այնքան են ամեն ինչ կեղծել, խեղաթյուրել, որ արդեն մոլորվել են իրենց իսկ սարքած թակարդում:

Երևի հայտնի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար:

Չեմ զարմանա, որ զեկույցում մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին:

Ի՞նչ վերաբերվում է 2020 թվականի բանակի և նրա մարտունակությանհ, ապա այսօր էլ վստահ եմ, որ եթե ճիշտ ժամանակին զինված ուժերը պաշտպանության անցնելու հրաման ստանային, մոբիլիզացիան ըստ նախատեսված պլանների կազմակերպվեր, պատերազմական շրջանին համահունչ կարգապահական միջոցառումներ անցկացվեր և ղեկավարման պրոցեսը պատշաճ իրականացվեր, 44-օրյա պատերազմին լրիվ այլ արդյունք կունենային, այսքան տարածքային ու մարդկային կորուստներ չէինք ունենա, իսկ Արցախն այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ չէր լինի:

Իրենց հանցագործությունները պարտակելու և պետությանը հասցված վիթխարի վնասն արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Հանցավոր խումբը 30 անձից հափշտակել է 22 մլն դրամ և գույք Եթե ճարտարապետ չդառնայի, ապա կդառնայի նվագախմբի դիրիժոռ. Ալեքսանդր Թամանյանի անցած ուղին Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել Վանաձորում աշակերտը քանոնով հարվածել է փոխտնօրենին. հայհոյանքներ, շշով ջուր լցնել միմյանց վրա (տեսանյութ)Զելենսկին ասուլիս կտա ՀԱՄԱՍ-ը Իսրայելին տրամադրել է պատանդների նոր ցուցակ Շակիրան հոսպիտալացումից հետո վերադարձել է բեմ (լուսանկարներ) Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Ռոնալդոն ընտրություն է կատարել Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ նաև այն, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Աբրահամյան ԱՄՆ-ն Ուկրաինային է հանձնել օգտակար հանածոների թարմացված նախագիծը․ Axios Կյանքից հեռացել է Հասմիկ ՍայադյանըԲուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքիցԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնոուբորդՋերմաստիճանը -30 է եղել․ 2 կին ցրտահարությունից մահացել է․ ՌԴՉԼ․ հայտնի են փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար․ կա 26 տուժածՀայաստանի որոշ հատվածներում ձնածածկույթի բարձրությունը հասել է 120 սմ-ի. նախարարություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից Երկրորդ երկրաշարժն է գրանցվել․ ԹուրքիաՀայ-թուրքական շփումները շեշտակի ակտիվացել ենԻշխանությունը Գյումրիում կարող է հաղթել միայն տոտալ բռնաճնշումներովԱվինյանին «մատաղ կանեն» հանուն Փաշինյանի վարկանիշի«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Մարտի 1-ից նոր փոփոխություններ՝ առևտրի կետերում«Փաշինյանի «եվրոհետսողալ»–ը նրա ԱՄՆ կատարած վերջին ձախողված այցի հետևանքն է»«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է«Հայաստանում կրկին արծածվել է Ղարաբաղի հարցը» Ում է պատկանում հրդեհված մեքենանՈրքան է կազմել տեղումների քանակը Բռնություն՝ բուժակի նկատմամբ․ վերջինը հոսպիտալացվել էԳուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով. պատմության այս օրը (21 փետրվար)Երկար ժամանակ ջուր չի լինիՀանցավոր խումբը ներկայացել է որպես վարկերի միջնորդ կազմակերպություն, 30 անձից գումար հափշտակել ՀՀ ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածելՈւշադրություն․ շատ ուժեղ ձյուն է տեղալուՀայտնաբերվել է նոր կորոնավիրուսՎթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ ԿոպիրկինըՄարաշում ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարելՇղթայական վթար՝ Գյումրի-Երևան ճանապարհին․ 20 մեքենա է իրար բախվել,վիրավորներ կանՍպիտակցի Հայկոյի որդու գործով Քննչական կոմիտեն անորոշության մեջ է. «Ժողովուրդ» Ռուբլին արագորեն շարունակում է աճելԴեսպանների փոփովխության հարց է քննարկվում․ «Հրապարակ» ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը դատախազի սեղանին է. «Ժողովուրդ» Բուլկի Արամը հետախուզման մեջ եկամուտ է ստանում․ «Հրապարակ» Հայաստանում ձյուն է տեղում, բուք ու մառախուղ էԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում զորքերի կրճատում․ NBC Մակրոնը Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ Վրաստանում չեն բացառել ապագայում «3+3» ձևաչափին մասնակցությունը Փետրվարի 5-ից ՌԴ-ում առանց բնակության հիմքերի աշխատող օտարերկրացիները կարող են արտաքսվել երկրից
Ամենադիտված