Հայկական ավտոմեքենաները Ղազախստանում կազատվեն հարկերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։
Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրութամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը:
Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում: