11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածի ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգել:
Ըստ այդմ, նրանք այդ աջակցությունը կստանան նաեւ հունվար և փետրվար ամիսներին Այդ նպատակով նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ: Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):