Meta-ն համաձայնել է վճարել 25 միլիոն դոլար՝ Թրամփի հետ դատական վեճը լուծելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Meta-ն համաձայնել է վճարել 25 միլիոն դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դատական վեճը լուծելու համար:
Թրամփի դատի էր տվել ընկերությանն այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհից հետո Facebook-ում և Instagram-ում նրա սոցիալական ցանցերի հաշիվներն արգելափակվել էին:
Գործարքի պայմանների համաձայն՝ 22 մլն դոլարը կուղղվի նախագահական գրադարանի հիմնադրամին, իսկ մնացածը կուղղվի իրավական ծախսերին։ Բացի այդ, կորպորացիան հրապարակայնորեն չի ընդունի իր մեղքը, գրել են ԶԼՄ-ները։