Քաշքշուկ՝ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև․ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Կառավարության դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների և ոստիկանների միջև իրադրությունը լարվեց։ Նրանց միջև քաշքշուկ սկսվեց։
Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Բերման ենարկվածների թվում է նաև «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Այսօր առավոտից առևտրով զբաղվող մի խումբ մարդիկ կառավարության շենքի դիմաց ակցիա էին անցկացնում՝ բողոքելով հարկային փոփոխություններից։