Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԻՐԱՎՈՒՆՔ
44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Կարեն Առստամյանի անունը պարբերաբար շոշափվել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում, այդ թվում՝ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով։