Ինչ են Երևանի տրանսպորտում անում հսկիչները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկերներ,
քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝
Երթուղիների հաճախականության վերահսկում,
Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։
2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան