Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարար Բոճորիշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: