2 տարով երկարաձգվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՄ խորհուրդը ևս 2 տարով՝ մինչև 2027թ․ փետրվարի 19-ը, երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը։
Խորհուրդը հայտնել է, որ առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանման և տեղում վստահության ամրապնդման առանցքային գործիք է։ Այդ նպատակով տրամադրվելու է ավելի քան 44 միլիոն եվրո բյուջետային հատկացում։