Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Աննան վզից կախված դեպի հատակ». Փաշինյանի անվստահության վարկանիշը սրընթաց է աճում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցնող 2024 թվականը Հայաստանի հարցված բնակիչների մոտ 47 %-ը վատ է անվանել, իսկ 38 %-ը լավ: 49 %-ն արդեն սև է տեսնում 2025 թվականը, մինչդեռ լավատեսները շատ ավելի քիչ են՝ 33 %, գրում է eadaily.com–ը: Չի ուրախացնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայերի վերաբերմունքը: Նրան վստահող 14 %-ի պայմաններում չի վստահում 64 %–ը։ Դա զգալիորեն ավելի վատ է, քան 2024 թվականի հուլիսին, երբ վարչապետի նկատմամբ վստահություն/անվստահություն հարաբերակցությունը 22 % / 54 % էր։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին են համարում ամենաօգտակար արտաքին գործընկերները, նրանք բոլորն էլ ստացել են մոտավորապես նույն թվով ձայներ՝ 15-17 % (սակայն Ռուսաստանը դեռևս առաջատար է, թեկուզ չնչին): ԵՄ–ն հինգերորդ տեղում է 10,5 %-ով: Ըստ քաղաքացիների Հայաստանի համար ամենա ոչ պիտանի են ճանաչվել Թուրքիան, Իրանը, Չինաստանը և Վրաստանը՝ 2-ից 4 %–ներով: Հեռախոսային հարցումն իրականացվել է SAEAC «FOCUS»-ի կողմից Հայաստանում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 12-ը, հարցվել է Հայաստանի 1260 բնակիչ պատահականության սկզբունքով, սխալը 3 %:
Այս համատեքստում շատ հետաքրքիր է «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակ  գրառումը.

«Եկեք անդրադառնանք թարմ սոցիոլոգիային: SAEAS «FOCUS»-ը հարցում է անցկացրել Հայաստանի 1260 բնակիչների շրջանում։

1. Հոռետեսների և լավատեսների մասին

Չնայած տնտեսական գերազանց ցուցանիշներին, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանձնմանը, որից «հայաստանցիները» հոգնել էին, հարցվածների մեծամասնությունը՝ մոտ 47 %-ը, 2024 թվականն անվանել են վատ և շատ վատ տարի:

Հարցվածների գրեթե կեսն ակնկալում է, որ 2025 թվականին ինչ-որ տհաճ բան տեղի կունենա։ Տարօրինակ չէ՞։ Ո՞ւր է, ՀՆԱ-ի աճը, որտե՞ղ են նոր աշխատատեղերն ու աշխատավարձերի աճը: Այսպիսի վերաբերմունքով չես կարող ժողովրդին փիղ վաճառել: Ո՛չ եվրոպական հանրաքվեով, ո՛չ խորհրդարանական ընտրություններով: Տեսնելով նման տրամադրություններ՝ իշխանությունները պետք է եռանդով նախապատրաստվեն ձայների հաշվարկի ժամանակ կեղծիքների։ Հակառակ դեպքում չեն դիմանա:

2. Փաշինյանի վարկանիշի մասին

Սոցիոլոգները ցույց են տալիս, որ վեց ամսում Հայաստանի վարչապետի վարկանիշը զգալիորեն վատացել է, 2024 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն/անվստահություն հարաբերակցությունը եղել է 22 % / 54 %, այժմ այն 14 % / 64 % է։ Հեծանվավազքը, խոհարարության դասերը և Աննա Հակոբյանի հետ ընտանեկան փոդքասթները չեն օգնել։ Նման վարկանիշ ունեցող ազգային առաջնորդ պարզապես գոյություն ունենալ չի կարող։

Հավաքական Արևմուտքը Փաշինյանի շուրջ իրադարձությունների զարգացման երեք տարբերակ ունի հաշվի առնելով մի շարք ճակատագրական որոշումները, որոնք Հայաստանը պետք է կայացնի մոտ ապագայում։ Կա՛մ «առաջնորդին» ականջներից քաշելով նստեցնում են նոր ժամկետի, ինչպես Սանդուին, կա՛մ փոխարինում են ավելի կենսուրախով (օրինակ՝ Հայկ Մարության), կա՛մ նոր պատերազմով շոկի են ենթարկում հայ ընտրազանգվածին և «բուժում» Փաշինյանի տապալվող վարկանիշը:

3. Արտաքին գործընկերների մասին

Ռուսաստանը, զգալիորեն կորցնելով հայերի համակրանքը, այժմ նրանց մտքում դեռ կանգնած է նույն շարքում, ինչ Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Ինչն, իհարկե, բոլորովին չի համապատասխանում Հայաստանի կյանքում այդ երեք երկրների իրական դերին, Հայաստանից տնտեսությունը երկու երրորդով կախված է Ռուսաստանից։
Հայաստանի իշխանության ռուսաֆոբ վարժանքները ոչ թե բարձրացրին սեփական վարկանիշը, այլ լրջորեն վնասեցին Ռուսաստանի վարկանիշին, Փաշինյանին դա հաջողվեց, և գործընթացը դեռ ավարտված չէ։

Միևնույն ժամանակ, հարցվածների 57 %-ը նախընտրում է գործընկերությունը Ռուսաստանի հետ, 14 % տականքներ են միայն հանդես գալիս կապերի խզման օգտին։

Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հայ հասարակական գիտակցության մեջ այսօր չկա դաշնակից, աջակցող, գործընկեր երկրի հստակ պատկեր։ Ամեն ինչ լղոզված է, ամեն ինչ շարժվել է տարբեր ուղղություններով։ Եվ այս իրավիճակը տարբեր շահարկումների հիմքեր են ստեղծվում։

Օրինակ, հայերի գրեթե 9 %-ը հանկարծ տեսել է ինչ-որ օգուտ Հնդկաստանից, մի երկիր, որը բացարձակապես ոչինչ չարեց Հայաստանի համար, միայն իր զենքը վաճառեց ամբողջովին շուկայական գնով (այսինքն հարստացավ)։ Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասին, որոնք անցած տարի սիստեմատիկորեն կրճատեցին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը և որևէ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի դեմ։ Այսպիսով, այն ամենը, ինչ կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, թաքնված է առասպելների ու լեգենդների մշուշի մեջ, որոնք կաթվածահար են արել քաղաքացիների գիտակցությունը։

4. ԵՄ-ի մասին

Եվրամիությունը հայերի համար օգտակարության վարկանիշով հինգերորդ տեղում է, դա դրական է համարում հարցվածների 10 %-ից մի փոքր ավելին: Ինչ վերաբերում է եվրաինտեգրմանը, ապա կարծիքները բաշխվել են մոտավորապես հավասարապես՝ մի փոքր շեղումով դեպի «դեմ» դիրքորոշումը՝ 38 %-ը դեմ, 33 %-ը կողմ, 29 %-ը դժվարացել են պատասխանել։ Բայց այն նույն 57 %-ը, ովքեր ցանկանում են գործընկերություն Ռուսաստանի հետ, ակնհայտորեն խոչընդոտում են ԵՄ-ի օգտին քարոզչությանը:

5. Փաշինյանի նախագծերի մասին

Տավուշում սահմանի սահմանազատմանը կողմ է միայն 20 %-ը, սահմանադրական բարեփոխումներին միայն 13 %-ը: Բայց քանի դեռ չկան ընտրություններ կամ հանրաքվեներ, հսկայական ամորֆ հայկական ճահիճը Փաշինյանի համար վտանգ չի ներկայացնում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում մարդու կմախք է հայտնաբերվել Կյանքից հեռացել է «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Ջին Հեքմենը. հայտնաբերվել է նաև կինոաստղի կնոջ մարմինը «Արսենալը» պայմանագիր է առաջարկել Կիմիխին Նախորդ տարի Հայաստանից ապաստան է հայցել 665 անձ, ամենաշատը՝ Ուկրաինայի քաղաքացիներ Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ Մասկն ասել է՝ Թրամփի վարչակազմից ում է համարում ԱՄՆ ապագա նախագահ Ամերիկյան բանկը հաճախորդի հաշվին 280 դոլարի փոխարեն սխալմամբ փոխանցել է 81 տրլն դոլար. Financial Times Զենդայան միանում է Շրեկ 5-ի դերասանական կազմին Շիրակում թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը Ինդոնեզիայում 2 տղամարդու հրապարակայնորեն 159 անգամ մտրակել են նույնասեռական հարաբերություն ունենալու համար Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ երկրների բոլոր առաջնորդները կմասնակցեն մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին. ՌԴ ԱԳՆ ՌԴ ԱԴԾ-ն մահափորձ է կանխել «YouTube»-ը, «Instagram»-ը և «Facebook»-ը կարող են նորից գործել ՌԴ–ում Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը Որքա՞ն է կազմել Հայաստանի մշտական բնակչության թիվը Երևանում՝ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում շինարարները մարդու ոսկորներ են գտել2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ. Past.am Թուրքիա այցելությունից հետո Մատվիենկոն կայցելի նաև Բաքու Կրեմլը պատասխանել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի մասին Շվեդիայի հայտարարություններին Հայկ Մարությանը զորակցություն է հայտնել հայ գերիներին, Ռուբեն Վարդանյանին Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ կա տուժած Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով ԱԳՆ-ն վերջապես որոշեց շարժվել Փաշինյանը մնալու է իր գաղափարախոսության փլատակների տակ ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զգոն լինել․ հայտարարություն Լարսը բացվել է նաև բեռնատարների համար Հայաստանի արտահանման աճը փուչիկ էԱյլևս ինչ չի թույլատրվի անել զորակոչի ենթակա ուկարինացի քաղաքացիներին 37-ամյա տղամարդը uպանել է նախկին զուգընկերուհուն, որդուն, հետո ինքնաuպան եղել․ ՌԴՆազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քանի էլեկտրամոբիլ է ներմուծվել 2025-ին. ՊԵԿ–ը՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մարտը ևս ձյունառատ կլինի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Մերիդայի WTA-500 Bitcoin-ը էժանանում է․ BloombergՀնարավոր է անցում կատարվի հեռավար դասապրոցեսիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Այրիշ մեստ լիկյորՈւՂԻՂ. Հավաք` ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս պատանդների«Նիկոլ Փաշինյանի 14 կետերը» Նոր մանրամասներ՝ ընտանիքի ողբերգական դեպքից«Արագածի գագաթի սուզանավի և ղեկավար Փաշինյանի ռազմավարական սխալ հաշվարկի մասին»1 ամսական երեխա է մաhացել ենթադրաբար «կաթը շնչափողը լցվելու հետևանքով»Հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր․ պատմության այս օրը (28 փետրվար)Սոցփաթեթից օգտվողների շրջանակը լայնանում է. Անահիտ Ավանեսյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում Ռուբլին հասավ գրեթե 5-ի
Ամենադիտված