Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք
ՖՈՏՈ
Գարսոնը կանացի կարճ սանրվածք է, որը հայտնվել է 1920-ականների առաջին կեսին։ Գերմանիայում և Չեխիայում այն կոչվում էր բուբիկոպֆ՝ Bubikopf գերմաներեն բառից, որը թարգմանաբար բառացիորեն նշանակում է «տղայի գլուխ»:
Անդրոգեն սանրվածքները չափազանց տարածված են եղել վերջին տասնամյակների ընթացքում. բոբը, մուլլետը և գարսոնն ամուր են ամրապնդել իրենց դիրքերը կանացի ֆավորիտ սանրվածքների ցուցակում: Նման սանրվածքների սկսել են ավելի հաճախ դիմել հայտնիներն ու մշակույթի գործիչները։
Իսկ ինչո՞ւ են տղամարդկային սանրվածքները, մասնավորապես գարսոնը ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմը շատ բան է փոխել հասարակական կարգի մեջ։ Կանայք նոր հնարավորություններ են ստացել: Նրանք տղամարդկանց տեղերն են գրավել դաշտերում ու գործարաններում։ Բայց սարքավորումների հետ փոխազդեցությունը պահանջում էր անվտանգության որոշակի նախազգուշական միջոցների պահպանում, իսկ երկար մազերն անհանգստություն էին պատճառում և շատ ժամանակ էին պահանջում հարդարման համար: Հենց այդ ժամանակ էլ հեղափոխություն տեղի ունեցավ կանացի սանրվածքում, հերքվեց վիկտորիանական սկզբունքը, ըստ որի մազերն աղջկա գլխավոր առավելությունն է։ 1920-ականներին եկավ երիտասարդ, անկախ և ազատ կնոջ ժամանակը, ով ապստամբեց բարոյական սահմանափակումների դեմ։
Եթե պատերազմն ազդեց կյանքի սոցիալական ասպեկտի վրա, ապա այն ժամանակվա մարդկանց մշակութային ընկալման վրա մեծապես ազդեց Վիկտոր Մարգարիտի «Ամուրին» (La Garçonne) վեպը, որը հրատարակվեց 1922 թվականին։ Դրանում գրողը խոսում է Մոնիկա Լերբիերի մասին, ով, իմանալով զուգընկերոջ անհավատարմության մասին, որոշում է հայտնվել ազատ սիրո մեջ։ Վեպում բարձրացվում է գենդերային դերերի վերանայման թեման, ինչը, բնականաբար, արժանացավ կառավարության քննադատությանը և Մարգարիտան զրկվեց Պատվո լեգեոնի շքանշանից: Պահպանողականները չէին կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող է կինը հարաբերությունների մեջ լինել կնոջ հետ, լինել ձեռներեց, մեքենա վարել և նույնիսկ կարճ սանրվածք կրել: Վիկտորն աջակցություն գտավ միայն Ժորժ Կուրտելինի և Անատոլ Ֆրանսի կողմից։ Այնուամենայնիվ հենց նրա շնորհիվ այժմ Ֆրանսիան և ողջ Եվրոպան գիտեն գարսոն սանրվածքի մասին:
Գարսոնը փափուկ, բայց բավականին հստակ գծերով սանրվածք է: Այն հաճախ են շփոթում փիքսիի և գավրոշի հետ։ Գարսոնի առանձնահատկությունը համարվում է մազերի նվազագույն կտրվածքն ու կարճ քունքերը, ընդ որում դեմքին խոպոպներ չկան, ինչպես դա առկա է վերը նշված երկու սանրվածքների դեպքում:
Այս սանրվածքի առավելությունների ցանկը ներառում է այն փաստը, որ այն տեսողականորեն թարմացնում և երիտասարդացնում է դեմքը, բացի դա մազերը կարելի է հեշտությամբ լվանալ և հարդարել։ Բացի այդ, գարսոնը կարելի է համադրել տարբեր կերպարների հետ՝ ռոմանտիկից մինչև ըմբոստ: Սանրվածքի հիմնական թերությունը հաճախակի շտկման անհրաժեշտությունն է և բազմակողմանիության բացակայությունը: Ավելի լավ է չփորձել այդ սանրվածքը, եթե ունեք մեծ քիթ և կարճ պարանոց.
տեսողականորեն դրանք ավելի մեծ և երկար տեսք կունենան։
Կարևոր է ուշադրություն դարձնել մազերի կառուցվածքին։ Այսպիսով, ուղիղ մազերն իդեալական են գարսոնի համար, մինչդեռ ալիքաձև մազերը գեղեցիկ և զվարճալի տեսք կունենան: Գարսոն կտրվածքով փարթամ մազերը կարող են նմանվել դանդելիոնի, մինչդեռ բարակ մազերը, ընդհակառակը, տեսողական ծավալ կստանան: Եթե ձեր մազերը կոշտ են և հաստ, ապա չպետք է օգտագործել չափազանց կարճ մազեր, քանի որ դրանք կցցվեն ինչպես ոզնու ասեղները:
Այդ տղայական սանրվածքը, ինչպես ցանկացած այլ սանրվածք, ունի իր տարատեսակները: Գարսոնի յուրաքանչյուր տեսակ՝ համապատասխան ոճավորմամբ, կարողանում է յուրահատուկ տրամադրություն հաղորդել և ընդգծել կերպարի յուրահատկությունը։ Գարսոնի տարատեսակներն են ուլտրա-կարճը, գանգուրը, երկարը, երկար խոպոպներովը և ռետրոն:
Կ. Խաչիկյան