Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հեռացվել է ԵՄ դրոշը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հանվել է Եվրամիության դրոշը։ Նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին թողել է միայն պետական դրոշը և նախագահական շտանդարտը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի ֆոնը պետք է լինի պետական դրոշը և նախագահական դրոշը, որի վրա պատկերված է պետական զինանշանը։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրացուցիչ տեղադրել էր ԵՄ դրոշը՝ ընդգծելու երկրի եվրոպական նկրտումները։