Այս ամենը բերել է նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրել է իր գործունեության իմաստը․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարությունն է ընդունվել»։
«Դա տեղ է ունեցել հենց և բացառապես ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով, նրանք են հրաժարվել կապ հաստատել ռուսաստանցի համանախագահի հետ և չեղարկել են նախապես ծրագրված բոլոր միջոցառումները»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս ամենը բերել է նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրել է իր գործունեության իմաստը։ «Սա այն է, ինչից մենք պետք է ելնենք»։