Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական ոստիկանությունը առգրավել է շուրջ 18 կգ թմրամիջոց (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի՝ շուրջ 18 կգ թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողներ։
Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։
Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:
Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:
Նույն օրը, Երևան-Երասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:
Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։
Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրմիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:

Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։
Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ ծավալուն միջոցառումները հետևողականորեն շարունակվում են` հատկապես շեշտը դնելով այսպես ասած` մեծածախ թմրավաճառության վրա։
Ներկայացված բացահայտումը խոսուն օրինակ է, թե ինչպես կարելի է կանխել թմրամիջոցների այսպես ասած` մանրածախ առևտուրը, ինչն էլ էականորեն կբարձրացնի թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը։

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփի եւ Զելենսկու «աղետալի» հանդիպումը ցնցել է հանրապետական «բազեներին». Axios «Երբ կանացի հագուստ էի հագնում, քննադատում էին․ ընտանիքս բարձր ծափահարողների շարքին չի դասվել»․ Արսեն Գրիգորյան (տեսանյութ)«Խառը տարիներին խանութում որպես վաճառող եմ աշխատել». Դավիթ Հոկոբյան Կոբախիձեն աջակցել Է Թրամփին Զելենսկու հետ բանավեճից հետո Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը․ ՏԱՍՍ Սպասվում է թույլ ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային և ուկրաինացիներին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար․ Կանադայի վարչապետ Թալանել են Արմավիրի «Ազնավուր» հիմնադրամը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արշակ Կարապետյանն ու Ալբերտ Բազեյանը նախատեսում են ոտքի հանել ժողովրդին և կազմակերպել անհնազանդություն՝ «գործող ապազգային, թրքահաճո իշխանությանը» Ես ամեն օր դժգոհ էի ՊՍԺ-ում․ Մեսսին անկեղծացել է Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ երկրների հետ գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման համաձայնագրից Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ Ուկրաինան հարվածել է Կրասնոդարին Արճիս գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնիԳազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն ընթանումԵՄ պատժամիջոցներ, ՀՀ քաղաքացիություն, Կադիրով. ինչպե՞ս է ապրում Միխայիլ ԳալուստյանըԹուրքիան որոշել է «կոտրել» Եվրոպային«Պենտագոնը մտել է Հայաստան». ԱՄՆ-ը իշխանությունների համաձայնությամբ կենսափորձեր է անցկացնում Լարսի ճանապարհին երթևեկությունը սահմանափակ է նորից Թուրքիան չի շտապում սահմանը բացելու հարցում ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ԱՄՆ-ը պահանջում է Հայաստանից Այսօր մարտի 1-ն է, իսկ Փաշինյանը շարունակում է խաբել հանրությանը Զելենսկու ձախողումը թանկ կարժենա ՈւկրաինայինԻ՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը Թալանել են «Ազնավուր» հիմնադրամըԿահույքի խոշոր խանութ է այրվել․ նոր մանրամասներ Ռուսաստանցիները կկարողանան էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում Բաքվում Բակո Սահակյանը հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴ Մահացել է 21-ամյա Արամայիս Գինոսյանը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ԻնդոնեզիաՀայ շախմատիստները լավագույնների թվում․ ՖԻԴԵ-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը Skype-ը կդադարեցնի գործունեությունը 2025 թվականի մայիսին Ոչ թե «քնել», այլ շատ լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ. «Փաստ»Ստեփան Դանիելյան. Ռուսաստանը դառնում է նոր աշխարհակարգի հիմնադիրներից ու երաշխավորներից մեկըՀայաստանը դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը․ պատմության այս օրը (01 մարտ)Բակո Սահակյանը դատարանում պնդել է, որ քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել․ Աբրահամյան Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կրում են հերթական ֆիասկոն. «Փաստ»Առավելագույն արժեք է սահմանվելՓաշինյանն, ըստ էության, ծրագրում է հայկական ազգային նախագծի «ռեստարտ». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում«Ուժեղ, սկզբունքային, խելացի ու ազնիվ տղա էր». Սերյոժա Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Հարված՝ տնտեսական աճի թիկունքին. «Փաստ»Մեքենա է պայթել․ վարորդը հիվանդանոցում է Ինչպիսի՞ն է լինելու «գիժ մարտ»-ը
Ամենադիտված